Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմության մեջ միակ մարզիչն է, որը 6-րդ անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
«Ռեալի» հետ նա երրորդ անգամ կլինի եզրափակիչում։ Նախորդ երկու եզրափակիչներում Արքայական թիմը նրա ղեկավարությամբ հաղթել է։
Անչելոտին երեք անգամ էլ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս է եկել «Միլանի» հետ, որը նույնպես երկու անգամ է հաղթել նրա ղեկավարությամբ եզրափակիչներում։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» 2:1 հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային»։ Անչելոտիի ղեկավարած թիմերը «Բավարիայի» հետ անցկացրած 10 խաղում պարտություն չեն կրել․ 7 հաղթանակ, 3 ոչ ոքի։
Անչելոտին գլխավորել է նաեւ «Բավարիան»՝ 2016-2017-ին։
«Ռեալ Մադրիդ» - «Բորուսիա Դորտմունդ» եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում