17:03  ,  9 մայիսի, 2024

Ստամբուլ․ Գեւորգ Ղարիբյանը եւ Դավիթ Օվասապյանը պարտություն կրեցին

Ստամբուլում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի  օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) մեկնարկեց 1/8 եզրափակիչից եւ պարտություն կրեց։ Մրցակիցը  Դահյուն Կիմն (Հարավային Կորեա) էր, որն առավելության հասավ 8:1 հաշվով։

Պարտություն կրեց նաեւ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը։ Մ23 աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոնը  1/8 եզրափակիչում գոտեմարտեց Մանտաս Կնիստավտասի (Լիտվա) հետ, որը հաղթեց 2:0 հաշվով։

Ավելի վաղ պարտություն էր կրել նաեւ Գեւորգ Թադեւոսյանը։ Մ23 աշխարհի փոխչեմպիոն, 87 կգ քաշայինների Գեւորգ Թադեւոսյանը, որը  որակավորման փուլում Գեւորգ Թադեւոսյանը 10:0 հաշվով հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Միրկո Մինգուցիին, իսկ  1/8 եզրափակիչում 4:5 հաշվով պարտվել վրացի Լաշա Գոբաձեին։

Հայ ըմբիշները պայքարը շարունակելու հնարավորություն կստանան, եթե նրանց հաղթած մրցակիցները դուրս գան եզրափակիչ։

Ստամբուլի մրցաշարը վերջին վարկանիշայինն է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Յուրաքանչյուր քաշային կարգում ուղեգիր կնվաճեն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները եւ բրոնզե մեդալակիրների լրացուցիչ գոտեմարտի հաղթողը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում