Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ՊՍԺ - «Բորուսիա Դորտմունդ» (0:1) եւ «Ռեալ Մադրիդ» - «Բավարիա» (2:1) պատասխան հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներին․
«Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիոր եւ «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մատս Հումելս, որի գոլի շնորհիվ գերմանական թիմը հաղթել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին եւ դուրս եկել եզրափակիչ։
Քվեարկությունն անցկացվում է ՈւԵՖԱ-ի կայքում։
«Բորուսիա» - «Ռեալ» եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։
Semi-final first legs: Hummels & Vini
— UEFA Champions League (@ChampionsLeague) May 8, 2024
Semi-final second legs: Hummels & Vini @PlayStationEU || #UCLPOTM pic.twitter.com/iSms2bDiVX
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում