21:54 15 մարտի, 2024Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում Մոսկվայի «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանին առաջիկա երկու ընկերական հանդիպումներում կփոխարինի «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը, հաղորդում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Նաիր Տիկնիզյանը վնասվածք է ստացել Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում։ «Լոկոմոտիվը» հետխաղային 11-մետրանոցներով պարտվել էր «Բալտիկային»՝ 6:7:
Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ Արդեն երրորդ րոպեին հանդիպմանը հաշիվը բացել էր Նաիր Տիկնիզյանը։ 60-րդ րոպեին նա վնասվածքի պատճառով փոխարինվել էր։ Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:
Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Կոսովոյի եւ Չեխիայի հավաքականների հետ։
Հայաստանի հավաքական
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Կալիսիր- «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Միրանյան – «Նոա»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը ընկերական հանդիպումներին մարտի 17-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանի հավաքականը Կոսովոյի թիմին կընդունի մարտի 22-ին, Չեխիայի հավաքականին կհյուրընկալվի մարտի 26-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.