12:41  ,  8 մայիսի, 2024

Հայաստանի գավաթ․ Եզրափակիչի տոմսերն արդեն վաճառքում են

Սկսվել է ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու» հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը: Տոմսերը վաճառվում են tickets.ffa.am-ում:

Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 500 դրամ։

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ։

Արևմտյան տրիբունա՝ 1500 դրամ:

Հայաստանի գավաթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 18:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով