09:20  ,  11 մարտի, 2024

«Ինտեր Մայամին» պարտվեց առանց Մեսիի (տեսանյութ)

Ֆուտբոլի հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում «Ինտեր Մայամին» Ֆորտ Լոդերդեյլում ընդունեց կանադական «Մոնրեալին» եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։

«Ինտեր Մայամիից» աչքի ընկան էկվադորցի հարձակվող Լեոնարդո Կամպանան եւ իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան։

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին չէր ընդգրկվել «Ինտեր Մայամիի» հայտացուցակում։ Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը «Ինտեր Մայամիի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին։

«Ինտեր Մայամին» առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում երկու հաղթանակից եւ մեկ ոչ ոքիից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English