09:20 11 մարտի, 2024Ֆուտբոլի հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում «Ինտեր Մայամին» Ֆորտ Լոդերդեյլում ընդունեց կանադական «Մոնրեալին» եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։
«Ինտեր Մայամիից» աչքի ընկան էկվադորցի հարձակվող Լեոնարդո Կամպանան եւ իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան։
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին չէր ընդգրկվել «Ինտեր Մայամիի» հայտացուցակում։ Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը «Ինտեր Մայամիի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին։
«Ինտեր Մայամին» առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում երկու հաղթանակից եւ մեկ ոչ ոքիից հետո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.