17:00  ,  4 մարտի, 2024

«Փյունիկի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 23-րդ տուրում առաջատար «Փյունիկն» ընդունեց «Վեստ Արմենիային» եւ տարավ կամային հաղթանակ 2:1 հաշվով։

39-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Վեստ Արմենիայի» նիգերիացի կիսապաշտպան Ջուլիուս Ուֆուոման։

42-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց կիսապաշտպան Արտակ Դաշյանը։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի հաղթական գոլը 77-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն։

Երկրորդ խաղակեսում Արտակ Դաշյանը մրցակցի հետ բախման հետեւանքով ուսի վնավասծք ստացավ եւ փոխարինվեց։ Նրան պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից։

«Փյունիկը» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Նոայից»։ «Վեստ Արմենիան» վերջինն է՝ 18 միավոր։

Հայաստանի առաջնություն, 23-րդ տուր

«Փյունիկ» - «Վեստ Արմենիա»՝ 2:1

Արտակ Դաշյան, 42, Սերժ Դեբլե, 77 - Ջուլիուս Ուֆուոմա, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով