03:02  ,  23 փետրվարի, 2024

Եվրոպայի լիգա․ 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։

Փլեյ-օֆֆի արդյունքում պայքարը շարունակում են «Միլանը» (Իտալիա), «Ֆրայբուրգը» (Գերմանիա), «Բենֆիկան» (Պորտուգալիա), «Ղարաբաղը» (Ադրբեջան), «Սպարտա Պրահան» (Չեխիա), «Մարսելը» (Ֆրանսիա), «Ռոման» (Իտալիա), «Սպորտինգը» (Պորտուգալիա):

Խմբերում առաջին տեղ գրաված եւ 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․

«Վեստ Հեմ» (Անգլիա), «Բրայթոն» (Անգլիա), «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա), «Ատալանտա» (Իտալիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Սլավիա» (Չեխիա), «Բայեր» (Գերմանիա)։

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 23-ին։

1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենա մարտի 7-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 14-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով