20:44  ,  20 փետրվարի, 2024

WTA-1000․ Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան պարտվեց երկրորդ շրջանում

Դուբայում (ԱՄԷ) անցկացվող թենիսի WTA-1000 մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան մրցեց աշխարհի 31-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչի հետ եւ պարտություն կրեց 6:7 (5:7), 6:3, 6:0 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 23 րոպե։

Հաջորդ շրջանում Դոննա Վեկիչը կմրցի աշխարհի 22-րդ ռակետ, ռումինացի Սորանա Կիրստյայի հետ, որը երկրորդ շրջանում 6:1, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 19-րդ ռակետ, ռուսաստանցի Վերոնիկա Կուդերմետովային։

Դուբայի WTA-1000 մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,2 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով