13:32  ,  15 նոյեմբերի, 2012

Կլիչկոն Վախի դեմ մենամարտի համար ստացել է 5.3 միլիոն եվրո

Գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն 5.3 միլիոն եվրո է աշխատել լեհ Մարիուշ Վախի դեմ եմնամարտի համար, հայտնում է Ukrinform.ua-ն:

Մասնավորապես, Կլիչկոն 3 միլիոն եվրո է ստացել գերմանական RTL հեռուստաալիքից, 800 հազար եվրո` տոմսերի վաճառքից ստացված շահույթից, մեկ միլիոն` հովանավորներից:

Մարիուշ Վախը ստացել է 800 հազար եվրո: այդ գումարի մեծ մասը լեհ բռնցքամարտիկը ստացել է գերմանական RTL հեռուստաալիքից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10 Վլադիմիր Կլիչկոն Համբուրգում հաղթեց Մարիուշ Վախին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում