21:34  ,  13 նոյեմբերի, 2012

Արթուր Աբրահամը պատրաստվում է մենամարտին (ֆոտո)

Սուպերմիջինքաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (35-3-0, 27 նոկաուտ) իր հաջորդ մենամարտը կանցկացնի Ֆրանսիայի ներկայացուցիչ Մեհդի Բուադլայի դեմ (26-5-0, 11 նոկաուտ) 2012-ի դեկտեմբերի 15-ին:

Արթուր Աբրահամը արդեն ակտիվորեն պատրաստվում է մենամարտին եւ իր մարզումների լուսանկարներով կիսվել է Facebook-ի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ մենամարտը կկայանա Նյուրնբերգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս