Իտալիայի առաջնության 16-րդ տուրում առաջատար «Ինտերը» Հռոմում մրցեց փոխչեմպիոն «Լացիոյի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
40-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը (տեսանյութ)։ 66-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը (տեսանյութ)։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Ինտերը» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից»։ «Լացիոն» 11-րդն է՝ 21 միավոր։
Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր
«Լացիո» - «Ինտեր»՝ 0:2
Լաուտարո Մարտինես, 40, Մարկուս Տյուրամ, 66
Հեռացում՝ Մանուել Լացարի («Լացիո»), 87
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում