01:41 18 դեկտեմբերի, 2023Իտալիայի առաջնության 16-րդ տուրում առաջատար «Ինտերը» Հռոմում մրցեց փոխչեմպիոն «Լացիոյի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
40-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը (տեսանյութ)։ 66-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը (տեսանյութ)։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Ինտերը» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից»։ «Լացիոն» 11-րդն է՝ 21 միավոր։
Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր
«Լացիո» - «Ինտեր»՝ 0:2
Լաուտարո Մարտինես, 40, Մարկուս Տյուրամ, 66
Հեռացում՝ Մանուել Լացարի («Լացիո»), 87
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.