17:17  ,  3 սեպտեմբերի, 2023

Հայաստանի հավաքականը սկսեց պատրաստվել Թուրքիայի եւ Խորվաթիայի դեմ խաղերին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ին սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: 
Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝  

Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ» 
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»  
Վարազդատ Հարոյան - «Աստանա»
Կամո Հովհաննիսյան - «Աստանա»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու» 
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու» 
Սերգեյ Մուրադյան - «Նոա» 
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ» 
Արտակ Դաշյան - «Փյունիկ» 
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» 

Արթուր Սերոբյան - «Կասա-Պիա»

Այսօր թիմին կմիանան Գեորգի Հարությունյանը («Կրասնոդար»), Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար»), Ուգոչուկվու Իվուն («Ռուբին») և Ստանիսլավ Բուչնևը («Փյունիկ»), սեպտեմբերի 4-ին՝ Հրանտ-Լեոն Ռանոսը («Բորուսիա Մ․»), Նաիր Թիկնիզյանը («Լոկոմոտիվ»), Լուկաս Սելարայանը («Ալ-Ֆաթեհ») և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը («Բոկա Խունիորս»): Սեպտեմբերի 5-ին հավաքականի շարքերը կհամալրեն Անդրե Կալիսիրը («Բրոմապոյկարնա»), Ստյոպա Մկրտչյանը («Օսիեկ»), Տիգրան Բարսեղյանը («Սլովան»), Վահան Բիչախչյանը («Պոգոն») և Սարգիս Ադամյանը («Քյոլն»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում