Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» հյուրընկալեց «Խետաֆեին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը տարավ կամային հաղթանակ 2:1 հաշվով։
Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 11-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը (տեսանյութ)։
47-րդ րոպեին պատախան գոլը խփեց Արքայական թիմի իսպանացի հարձակվող Խոսելուն (տեսանյութ)։
«Ռեալի» հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (տեսանյութ)։
«Ռեալը» չորս հաղթանակից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Խետաֆեն» 13-րդն է՝ 4 միավոր։
Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Խետաֆե»՝ 2:1
Խոսելու, 47, Ջուդ Բելինգեմ, 90+5 - Բորխա Մայորալ, 11
¡Esta celebración ha venido para quedarse! pic.twitter.com/7rhfXdHSmw
— Real Madrid C.F. (@realmadrid) September 2, 2023
No me canso de subir fotos de este chaval. pic.twitter.com/hr5ECqov5G
— Real Madrid C.F. (@realmadrid) September 2, 2023
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում