23:21  ,  28 հունիսի, 2023

ԵԽ. Դավիթ Չալոյանը լքեց պայքարը

Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը  +92 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում մենամարտեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջաստի Դելիկիուս Օրիեի հետ եւ 0:5 հաշվով պարտություն կրեց: Աշխարհի փոխչեմպիոնը եւս լքեց պայքարը:

Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականը պարտություններով ավարտեց պայքարը Եվրոպական խաղերում: Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեցող բոլոր մասնակիցները պարտվեցին քառորդ եզրափակիչներում:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերը օլիմպիական վարկանիշային էին բռնցքամարտիկների համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում