23:21 28 հունիսի, 2023Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը +92 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում մենամարտեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջաստի Դելիկիուս Օրիեի հետ եւ 0:5 հաշվով պարտություն կրեց: Աշխարհի փոխչեմպիոնը եւս լքեց պայքարը:
Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականը պարտություններով ավարտեց պայքարը Եվրոպական խաղերում: Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեցող բոլոր մասնակիցները պարտվեցին քառորդ եզրափակիչներում:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերը օլիմպիական վարկանիշային էին բռնցքամարտիկների համար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.