20:56  ,  15 հունիսի, 2023

Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ ոքի խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 թիմի հետ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Սկոպիեում տեղի ունեցած ընկերական խաղում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 հավաքականի հետ։

Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Հայաստանի թիմից 52-րդ րոպեին աչքի ընկավ ամերիկյան «Սիրակուզի» հարձակվող Նիկոլաս Կալուկյանը՝ հավասարեցնելով հաշիվը։

Ընկերական հանդիպում

Հյուսիսային Մակեդոնիա Մ-21 - Հայաստան Մ-21՝ 1:1 

Աբազի, 30 - Կալուկյան, 52

Հայաստան Մ-21

1. Գոռ Մատինյան, 3. Համլետ Մնացականյան (15. Նիկոլաս Կալուկյան, 46), 5. Նորայր Նիկողոսյան, 7. Կարեն Նալբանդյան (4. Էրիկ Սիմոնյան, 46), 8. Էդգար Փիլոյան (20. Նարեկ Հովհաննիսյան, 84), 10. Գևորգ Տարախչյան, 11. Նարեկ Ալավերդյան (ա) (21. Խարիտոն Այվազյան, 71), 17. Ռուբեն Աբրահամյան (18. Միսակ Հակոբյան, 46), 19. Լևոն Վարդանյան(14. Ավենտիս Ավենտիսյան, 46), 22. Պավել Գորելով (13. Ռոբերտ Բաղրամյան, 75), 23. Սերգեյ Մուրադյան

Պահեստայիններ՝ 12. Սերգեյ Միքայելյան, 6. Էդուարդ Բագրինցև, 9. Գոռ Լուլուկյան

Գլխավոր մարզիչ՝ Ռաֆայել Նազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News