09:05  ,  10 հունիսի, 2023

Չավին ֆինանսական պահանջներ է ներկայացրել «Բարսելոնային»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին ակումբի ղեկավարությանը ներկայացրել է ֆինանսական պահանջներ։ Նա ցանկանում է, որ իր եւ մարզչական շտաբի անդամների ընդհանուր աշխատավարձը հարկերի վճարումից հետո կազմի 12 միլիոն եվրո, հաղորդում է AS-ը։

Կողմերը մի քանի շաբաթ քննարկում են նոր պայմանագրերը եւ չեն հասնում համաձայնության ֆինանսական տեսանկյունից։

Լարվածություն է առաջացել Չավիի եւ կատալոնական ակումբի ղեկավարության միջեւ նաեւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի վերադարձի ձախողման պատճառով։ Չավիի կարծիքով՝ ակումբի ղեկավարությունը քիչ ջանք է գործադրել այդ ուղղությամբ։ Մեսին կարիերան կշարունակի ամերիկյան «Ինտեր Մայամիում»։ Չավին ցանկանում էր իր ղեկավարած թիմում տեսնել Մեսիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում