17:33  ,  8 հունիսի, 2023

«Լիվերպուլը» ներկայացրեց Ալեքսիս Մաք Ալիսթերին (ֆոտո)

«Լիվերպուլը» ներկայացրեց թիմի նորեկ, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերին, որը տեղափոխվել է «Բրայթոնից»։ Գործարքի մանրամասներն անգլիական ակումբը չի հրապարակել։

Անգլիական մամուլը գրել էր, որ «Լիվերպուլը» «Բրայթոնին» կվճարի Մաք Ալիսթերի հրաժարագինը՝ 35 միլիոն ֆունտ ստերլինգ։

Անգլիայի ավարտված առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում Մաք Ալիսթերը մասնակցել է 40 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում