19:28  ,  27 մայիսի, 2023

«Բավարիան» հաղթեց եւ հռչակվեց չեմպիոն, «Բորուսիան» ոչ ոքի խաղաց եւ երկրորդն է (տեսանյութ)

Մյունխենի «Բավարիան» պաշտպանեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը։ Բունդեսլիգայի վերջին տուրում Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Քյոլնին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանի եւ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի գոլերի շնորհիվ։

«Բավարիան» 71 միավորով բարձրացավ առաջին տեղ` 11-րդ մրցաշրջանն անընդմեջ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։ Մյունխենյան թիմը Գերմանիայի 33-ակի չեմպիոն է։

Դորտմունդի «Բորուսիան» 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց «Մայնցի» հետ եւ 71 միավորով գրավեց երկրորդ տեղը։

2012 թվականին Յուրգեն Կլոպի գլխավորությամբ չեմպիոն դառնալուց հետո «Բորուսիան» դարձյալ չկարողացավ գրավել առաջին տեղը։

Գերմանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Քյոլն» - «Բավարիա»՝ 1։2 (տեսանյութ)

Դեյան Լյուբիչիչ, 80, 11մ - Քինգսլի Քոմնա, 8, Ջամալ Մուսիալա, 89

«Բորուսիա Դորտմունդ» - «Մայնց»՝ 2:2 (տեսանյութ)

Ռաֆայել Գերեյրու, 69, Նիկլաս Զյուլե, 90+6 - Անդրեաս Հանչե-Օլսեն, 15, Քարիմ Օնիսիվո, 24

Չիրացրած 11մ՝ Սեբաստիե Ալեր («Բորուսիա»), 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում