15:26  ,  24 մայիսի, 2023

Հրանտ-Լեոն Ռանոսը՝ «Բորուսիայի» խաղացող (ֆոտո)

Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

Նա ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Բորուսիային»։ 19-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Հրանտ-Լեոն Ռանոսի նախորդ թիմը Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմն էր, որը հանդես է գալիս Ռեգիոնալ լիգայում։

Ընթացիկ մրցաշրջանում Հրանտ-Լեոն Ռանոսը «Բավարիայի» երկրորդ թիմում խփել է 20 գոլ, կատարել է 13 գոլային փոխանցում։

Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտը Հայաստանի հավաքականում նշել է այս տարվա մարտին՝ մասնակցելով Կիպրոսի դեմ ընկերական խաղին եւ խփելով երկու գոլ։

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» Գերմանիայի առաջնության վերջին տուրից առաջ 40 միավորով 11-րդ տեղում է եւ հանդես չի գա եվրագավաթային մրցաշարերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս