00:54  ,  21 ապրիլի, 2023

ԵԼ․ «Սեւիլիան» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Իսպանական «Սեւիլիան» դուրս եկավ եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ։

Իսպանիայում տեղի ունեցած քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Սեւիլիան» ընդունեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի պաշտպան Լուակ Բադես։

Անգլիայում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:

Կիսաեզրափակիչում «Սեւիլիայի» մրցակիցը կլինի «Յուվենտուս» - «Սպորտինգ» զույգի հաղթողը։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 3:0 (տեսանյութ),  (առաջին խաղ՝ 2:2)

Յուսեֆ Էն-Նեսիրի, 8, 81, Լուակ Բադե, 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում