00:54 21 ապրիլի, 2023Իսպանական «Սեւիլիան» դուրս եկավ եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ։
Իսպանիայում տեղի ունեցած քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Սեւիլիան» ընդունեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի պաշտպան Լուակ Բադես։
Անգլիայում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:
Կիսաեզրափակիչում «Սեւիլիայի» մրցակիցը կլինի «Յուվենտուս» - «Սպորտինգ» զույգի հաղթողը։
Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Սեւիլիա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 3:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:2)
Յուսեֆ Էն-Նեսիրի, 8, 81, Լուակ Բադե, 47
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.