15:57  ,  20 մարտի, 2023

Նաիր Տիկնիզյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն

Մոսկվայի «Լոկոմոտիվի» 23-ամյա ռուսաստանցի պաշտպան, ազգությամբ հայ Նաիր Տիկնիզյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, հաղորդում է ria.ru-ն՝ հղում անելով ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստն առաջին անգամ է հրավեր ստացել Հայաստանի ազգային հավաքականից եւ կկարողանա մասնակցել Թուրքիայի թիմի դեմ առաջիկա հանդիպմանը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրում։

Նաիր Տիկնիզյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի ակադեմիայի սան է։ Բանակային ակումբի համակարգում նա հանդես է եկել  2016-2021 թվականներին, այնուհետեւ տեղափոխվել է «Լոկոմոտիվ»։

Ընթացիկ մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով