03:01  ,  19 մարտի, 2023

Ինդիան Ուելս․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ եզրափակիչ (ֆոտո, վիդեո)

Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւն առաջին անգամ դուրս եկավ Ինդիան Ուելսի (ԱՄՆ) «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։ Աշխարհի 6-րդ ռակետը կիսաեզրափակիչում մրցեց 16-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի հետ եւ առավելության հասավ 7:5, 7:6 (7:4) հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 48 րոպե։

Եզրափակիչում Մեդվեդեւի մրցակիցը կլինի իսպանացի Կառլոս Ալկարասի եւ իտալացի Յանիկ Սիների դիմակայության հաղթողը։

Ինդիան Ուելսի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով