Իտալիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն «Միլանը» տանը մրցեց «Տորինոյի» հետ։
Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
Միակ գոլը 62-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն, որին գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը։
«Միլանը» 41 միավորով երրորդն է, «Տորինոն» 7-րդն է՝ 30 միավոր։
Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր
«Միլան» - «Տորինո»՝ 1:0 (տեսանյութ)
Օլիվիե Ժիրու, 62
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում