18:57  ,  5 փետրվարի, 2023

Մադրիդի «Ռեալը» պարտություն կրեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Մալյորկային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

13-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Արքայական թիմի իսպանացի պաշտպան Նաչոն։

59-րդ րոպեին 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել «Ռեալի» իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն։ Սեյվ կատարեց «Մալյորկայի» սերբ դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչը։ Ամբողջ հանդիպման ընթացքում «Ռեալն» այդ մեկ հարվածը կատարեց դարպասին։ 

«Ռեալը» 45 միավորով երկրորդ տեղում է եւ 5 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ Այս տուրում «Բարսելոնան» փետրվարի 5-ին կընդունի «Սեւիլիային»։ Այդ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Մալյորկա» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:0 (տեսանյութ)

Նաչո, 13, ինքնագոլ

Չիրացրած 11մ՝ Մարկո Ասենսիո («Ռեալ Մադրիդ»), 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում