18:57 5 փետրվարի, 2023Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Մալյորկային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։
13-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Արքայական թիմի իսպանացի պաշտպան Նաչոն։
59-րդ րոպեին 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել «Ռեալի» իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն։ Սեյվ կատարեց «Մալյորկայի» սերբ դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչը։ Ամբողջ հանդիպման ընթացքում «Ռեալն» այդ մեկ հարվածը կատարեց դարպասին։
«Ռեալը» 45 միավորով երկրորդ տեղում է եւ 5 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ Այս տուրում «Բարսելոնան» փետրվարի 5-ին կընդունի «Սեւիլիային»։ Այդ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։
Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Մալյորկա» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:0 (տեսանյութ)
Նաչո, 13, ինքնագոլ
Չիրացրած 11մ՝ Մարկո Ասենսիո («Ռեալ Մադրիդ»), 59
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.