18:20  ,  2 փետրվարի, 2023

Գերմանիայի գավաթ․ Հակառեկորդ՝ ինքնագոլ 48 մետրից (տեսանյութ)

«Շտուտգարտի» հույն պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսը դարձել է հակառեկորդի հեղինակ։

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մավրոպանոսը սեփական դարպասը գրավել է 48 մետրից, ինչն ամենահեռու ինքնագոլն է այս մրցաշարի պատմության մեջ։

Այդ ինքնագոլը չէր խանգարել «Շտուտգարտին» 2:1 հաշվով հաղթել «Պադերբորնին» եւ դուրս գալ քառորդ եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում