12:28  ,  1 փետրվարի, 2023

Կեյլոր Նավասը տեղափոխվեց Անգլիայի Պրեմիեր լիգա

Կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից տեղափոխվեց Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Նոթինգեմ Ֆորեսթ»։ Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

36-ամյա Նավասը 2014-2019 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»՝ դառնալով Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Իսպանիայի չեմպիոն։ ՊՍԺ-ում Նավասը դարձել է Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Անգլիայի առաջնության 20 խաղից հետո «Նոթինգեմ Ֆորեսթը» 21 միավորով 13-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում