14:20  ,  22 հունվարի, 2023

«Փյունիկը» Թուրքիայում պարտություն է կրել (տեսանյութ)

Թուրքիայի Բելեկ քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ստուգողական խաղում մրցել է ուկրաինական «Դնիպրո-1» թիմի հետ։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն է կրել 1:3 հաշվով։

«Փյունիկի» միակ գոլը խփել է 26-ամյա վենեսուելացի հարձակվող Խոսե Կարաբալյոն։

«Փյունիկը» կանցկացնի եւս հինգ ընկերական հանդիպում.

04.02․ «Փյունիկ» - «Մակտարալ» (Ղազախստան)

04.02․ «Փյունիկ» - «Վերես» (Ուկրաինա)

09.02. «Փյունիկ» - «Բալթիկա»  (Ռուսաստան)

13.02․ «Փյունիկ» - «Օրենբուրգ» (Ռուսաստան)

13.02․ «Փյունիկ» - «Ալեքսանդրիա» (Ուկրաինա)

Մրցաշրջանի երկրորդ հատվածում «Փյունիկը» կմեկնարկի փետրվարի 24-ին` հյուրընկալվելով Չարենցավանի «Վանին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով