01:42  ,  2 հունվարի, 2023

ՊՍԺ-ն պարտություն կրեց՝ 1:3 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Լանսին»։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:3 հաշվով։

Արդեն 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց դաշտի տերերի լեհ կիսապաշտպան Պշեմիսլավ Ֆրանկովսկին։ 3 րոպե անց պատասխան գոլը խփեց ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուգո Էկիտիկեն։

28-րդ րոպեին «Լանսին» առաջ մղեց բելգիացի հարձակվող Լուա Օպենդայի գոլը։ 48-րդ րոպեին ֆրանսիացի Ֆրանկ Էզի գլխավորած թիմի երրորդ գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Ալեքսիս Կլոդ-Մորիսը։

Փարիզյան թիմի հարձակման առաջատարներից խաղում էր միայն ֆրանսիացի Կիլիան Մբապեն։ Արգենտինացի Լիոնել Մեսին դեռ չի վերադարձել արձակուրդից, բրազիլացի Նեյմարն էլ որակազրկված է անցած խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։

ՊՍԺ-ն առաջին պարտությունը կրեց այս մրցաշրջանում եւ 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լանսը» հետ է 4 միավոր եւ երկրորդն է։

Ֆրանսիայի առաջնություն, 17-րդ տուր

«Լանս» - ՊՍԺ՝ 3:1 (տեսանյութ)

Պշեմիսլավ Ֆրանկովսկի, 5, Լուա Օպենդա, 28, Ալեքսիս Կլոդ-Մորիս, 48 - Ուգո Էկիտիկե, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով