09:02  ,  29 դեկտեմբերի, 2022

«Փյունիկի» նոր դարպասապահը

Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» է միացել 26-ամյա դարպասապահ Հենրի Ավագյանը, հաղորդում է երեւանյան ակումբի կայքը:

Ավագյանը նախկինում հանդես է եկել Երևանի «Միկայում», «Բանանցում» (այժմ «Ուրարտու»), «Ալաշկերտում», Չարենցավանի «Վանում» և «Նորավանքում»։ Նրա նախորդ թիմը եղել է ԲԿՄԱ-ն։

Նա «Ալաշկերտի» և «Նորավանքի» կազմում դարձել է Հայաստանի կրկնակի գավաթակիր (2018/19 և 2021/22թթ․)։

Ավագյանը խաղացել է նաև Հայաստանի Մ-17, Մ-18, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում, իսկ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, Լիխտենշտեյնի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում Հենրի Ավագյանն իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում։

Անցած շաբաթ «Փյունիկից» հեռացել էր Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում