20:30  ,  27 դեկտեմբերի, 2022

Դեյլի Բլինդը հեռացավ «Այաքսից»

Նիդեռլանդների հավաքականի պաշտպան Դեյլի Բլինդը հեռացավ Ամստերդամի «Այաքսից»։ Կողմերը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հաղորդում է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը։

2019 թվականին Դեյլի Բլինդի մոտ ախտորոշվել էր սրտամկանի բորբոքում։ 32-ամյա ֆուտբոլիստը վիրահատվել էր եւ վերսկսել կարիերան։ Նա Նիդեռլանդների հավաքականի հետ մասնակցեց նաեւ 2022թ․ աշխարհի առաջնությանը։ Ազգային թիմում նա անցկացրել է 99 խաղ, խփել 3 գոլ։

«Այաքսում» Դեյլի Բլինդը մասնակցել է 333 պաշտոնական հանդիպման, խփել 13 գոլ։

Դեյլի Բլինդը 2018 թվականին էր երկրորդ անգամ միացել «Այաքսին», որի խաղացող է եղել նաեւ 2008-2014 թվականներին, այնուհետեւ 4 տարի խաղացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English