20:30 27 դեկտեմբերի, 2022Նիդեռլանդների հավաքականի պաշտպան Դեյլի Բլինդը հեռացավ Ամստերդամի «Այաքսից»։ Կողմերը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հաղորդում է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը։
2019 թվականին Դեյլի Բլինդի մոտ ախտորոշվել էր սրտամկանի բորբոքում։ 32-ամյա ֆուտբոլիստը վիրահատվել էր եւ վերսկսել կարիերան։ Նա Նիդեռլանդների հավաքականի հետ մասնակցեց նաեւ 2022թ․ աշխարհի առաջնությանը։ Ազգային թիմում նա անցկացրել է 99 խաղ, խփել 3 գոլ։
«Այաքսում» Դեյլի Բլինդը մասնակցել է 333 պաշտոնական հանդիպման, խփել 13 գոլ։
Դեյլի Բլինդը 2018 թվականին էր երկրորդ անգամ միացել «Այաքսին», որի խաղացող է եղել նաեւ 2008-2014 թվականներին, այնուհետեւ 4 տարի խաղացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։
December 27, 2022: Thanks for everything, @BlindDaley!
— AFC Ajax (@AFCAjax) December 27, 2022
333 matches
13 goals
7 x Eredivisie Champion
2 x KNVB Cup
2 x Johan Cruijff Shield
1 x Ajax Player of the Year in 2013
1 x Eredivisie Player of the Year in 2014 pic.twitter.com/wHirzlUnnZ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.