01:58  ,  27 դեկտեմբերի, 2022

«Արսենալը» կամային հաղթանակ տարավ եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում առաջատար «Արսենալն» ընդունեց «Վեստ Հեմին»։ Լոնդոնյան դերբիում կամային հաղթանակ տարավ իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը՝ 3:1:

Առաջին խաղակեսն ավարտվեց «Վեստ Հեմի» հաղթանակով՝ 1:0:

Ընդմիջումից հետո դաշտի տերերը կարողացան երեք գոլ խփել։ Աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սական, բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին եւ անգլիացի հարձակվող Էդի Նկետիան։

15 խաղից հետո «Արսենալը» 40 միավորով ամրապնդվեց առաջին տեղում եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նյուքասլից» (16 խաղ) եւ 8 միավոր՝ երրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» (14 խաղ

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 3:1 (տեսանյութ)

Բուկայո Սակա, 53, Գաբրիել Մարտինելի, 58, Էդի Նկետիա 69 - Մոհամեդ Սաիդ Բենրահմա, 27, 11մ

«Աստոն Վիլա» - «Լիվերպուլ»՝ 1:3 (տեսանյութ)

Օլի Ուոթքինս, 59 -  Մոհամեդ Սալահ, 5, Վիրջիլ վան Դեյք, 37, Ստեֆան Բայչետիչ, 81

«Լեսթեր Սիթի» - «Նյուքասլ»՝ 0:3 (տեսանյութ)

Կրիստոֆեր Վուդ, 3, 11մ, Միգել Ալմիրոն, 7, Ժոելինտոն, 32

«Քրիսթալ Փելաս» - «Ֆուլհեմ»՝ 0:3

Բոբի Ռիդ, 31, Թիմ Ռիմ, 71, Ալեքսանդր Միտրովիչ, 80

Հեռացումներ՝ Թայրիկ Միթչել («Քրիսթալ Փելաս»), 34, Ջեյմս Թոմքինս («Քրիսթալ Փելաս»), 57, երկրորդ դեղին քարտ

«Էվերտոն» - «Վուլվերհեմփթոն»՝ 1:2

Իերի Մինա, 7 - Դանիել Կաշտելու, 22, Ռայան Այթ Նուրի, 90+5

«Սաութհեմփթոն» - «Բրայթոն»՝ 1:3

Ջեյմս Ուորդ-Պրաուս, 73 -  Ադամ Լալանա, 14, Ռոմեն Պերո, 35, ինքնագոլ, Սոլոմոն Մարչ, 56

Չիրացրած 11մ՝ Ջեյմս Ուորդ-Պրաուս («Սաութհեմփթոն»), 71

«Բրենթֆորդ» - «Տոտենհեմ»՝ 2:2 (տեսանյութ)

Վիտալի Յանելտ, 15, Այվան Տոնի, 54 - Հարի Քեյն, 65, Պիեր-Էմիլ Հոյբերգ, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում