«Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում (3:2) «Լիվերպուլին» խփած գոլի շնորհիվ հավասարվեց ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին եւ կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն այս տարվա ընթացքում արդյունավետության ցուցանիշով՝ «գոլ + գոլային փոխանցում» համակարգով, հաղորդում է Opta-ն։
Հոլանդն այս տարի անցկացրած 41 խաղում վաստակել է 51 (43+8) միավոր։ Նեյմարն ու Լեւանդովսկին ունեն նույնքան միավոր։
Ամենաարդյունավետն այս տարի եղել է Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (72 միավոր՝ 58 խաղում)։ Երկրորդ տեղում Արգենտինայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին է (65 միավոր՝ 51 խաղում)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:34 , 16 հոկտեմբերի
01:29 , 16 հոկտեմբերի
01:04 , 16 հոկտեմբերի 
00:55 , 16 հոկտեմբերի 
23:55 , 15 հոկտեմբերի
23:28 , 15 հոկտեմբերի 
22:34 , 15 հոկտեմբերի
21:57 , 15 հոկտեմբերի
11:07 , 15 հոկտեմբերի
10:04 , 15 հոկտեմբերի