16:16 23 դեկտեմբերի, 2022«Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում (3:2) «Լիվերպուլին» խփած գոլի շնորհիվ հավասարվեց ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին եւ կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն այս տարվա ընթացքում արդյունավետության ցուցանիշով՝ «գոլ + գոլային փոխանցում» համակարգով, հաղորդում է Opta-ն։
Հոլանդն այս տարի անցկացրած 41 խաղում վաստակել է 51 (43+8) միավոր։ Նեյմարն ու Լեւանդովսկին ունեն նույնքան միավոր։
Ամենաարդյունավետն այս տարի եղել է Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (72 միավոր՝ 58 խաղում)։ Երկրորդ տեղում Արգենտինայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին է (65 միավոր՝ 51 խաղում)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.