Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը չի մասնակցել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպմանը Լոնդոնում իր առանձնատանը տեղի ունեցած կողոպուտի պատճառով։ Ֆուտբոլիստը վերադարձել է Անգլիա, որպեսզի լինի ընտանիքի հետ, հաղորդում է Daily Telegraph-ը։
Եթե ընտանիքի անդամների հետ ամեն ինչ կարգին լինի, նա հույս ունի, որ դարձյալ կկարողանa միանալ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմին Քաթարում։ Ազգային թիմի գլխավոր մարզիչը եւս հաստատել է, որ Ստերլինգը վերադարձել է հայրենիք։
1/8 եզրափակիչում անգլիացիները 3:0 հաշվով պարտության են մատնել Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի թիմին եւ քառորդ եզրափակիչում կմրցեն աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ, որը 3:1 հաշվով հաղթել է Լեհաստանի հավաքականին։
Անգլիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում