10:02  ,  11 նոյեմբերի, 2026

Էնդրիկը որոշել է հեռանալ «Ռեալից»

Բրազիլացի հարձակվող Էնդիրը որոշել է հունվարին հեռանալ Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալից», հաղորդում է իսպանական AS-ը։ Պատճառը քիչ խաղաժամանակ ստանալն է։

20-ամյա ֆուտբոլիստի վարձակալությամբ հետաքրքրված է իտալական «Ռոման» ու պորտուգալական «Սպորտինգը», որն այժմ գլխավորում է Պաուլո Ֆոնսեկան։ Նրա ղեկավարությամբ Էնդրիկն անցած մրցաշրջանում վարձակալությամբ հանդես է եկել ֆրանսիական «Լիոնում»։

«Սպորտինգը» արդեն սկսել է նախնական բանակցություններ Արքայական ակումբի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Էնդրիկը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ 7 խաղում անցկացրել է 140 րոպե։ Նա մեկ անգամ է հայտնվել մեկնարկային կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print