00:52  ,  5 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Անգլիան խնդիրներ չունեցավ եւ 1/4 եզրափակիչում կխաղա Ֆրանսիայի հետ (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիան մրցեց Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի հետ։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

39-րդ րոպեին Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի փոխանցումից հետո «Լիվերպուլի» 32-ամյա կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը գրավեց սենեգալցիների դարպասը, որը պաշտպանում է Լոնդոնի «Չելսիի» 30-ամյա խաղացող Էդուար Մենդին (տեսանյութ

Առաջին խաղակեսի ավելացված երրորդ րոպեին էլ Լոնդոնի «Տոտենհեմի» 29-ամյա հարձակվող Հարի Քեյնն օգտագործեց «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի փոխանցումը եւ խփեց անգլիացիների երկրորդ գոլը (տեսանյութ

Եվս մեկ գոլային փոխանցում Ֆոդենը կատարեց 57-րդ րոպեին Լոնդոնի «Արսենալի» 21-ամյա կիսապաշտպան Բուկայո Սակային, որը չվրիպեց (տեսանյութ

Անգլիան քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ, որը 3:1 հաշվով պարտության է մատնել լեհերին։

ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ

Անգլիա - Սենեգալ՝ 3:0 (տեսանյութ)

Ջորդան Հենդերսոն, 38, Հարի Քեյն, 45+3, Բուկայո Սակա, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով