02:12 5 դեկտեմբերի, 2022Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը չի մասնակցել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպմանը Լոնդոնում իր առանձնատանը տեղի ունեցած կողոպուտի պատճառով։ Ֆուտբոլիստը վերադարձել է Անգլիա, որպեսզի լինի ընտանիքի հետ, հաղորդում է Daily Telegraph-ը։
Եթե ընտանիքի անդամների հետ ամեն ինչ կարգին լինի, նա հույս ունի, որ դարձյալ կկարողանa միանալ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմին Քաթարում։ Ազգային թիմի գլխավոր մարզիչը եւս հաստատել է, որ Ստերլինգը վերադարձել է հայրենիք։
1/8 եզրափակիչում անգլիացիները 3:0 հաշվով պարտության են մատնել Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի թիմին եւ քառորդ եզրափակիչում կմրցեն աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ, որը 3:1 հաշվով հաղթել է Լեհաստանի հավաքականին։
Անգլիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.