Բրազիլիայի հավաքականի ավագ եւ պաշտպան Տիագո Սիլվան խոստովանել է, որ Շվեյցարիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում զգացվել է հարձակվող Նեյմարի բացակայությունը։
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 30-ամյա ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածք էր ստացել Սերբիայի դեմ առաջին տուրի խաղում։ Նրա վերադարձը սպասվում է փլեյ-օֆֆում։
«Շվեյցարիայի դեմ խաղում մենք զգացինք Նեյմարի բացակայությունը։ Թեեւ ուժեղ կոլեկտիվ ունենք, բայց ամբողջ թիմը զգում է նրա պակասը։ Նեյմարն անփոխարինելի խաղացող է»,- Տիագո Սիլվայի խոսքը մեջբերում է beIN Sports-ը։
Սերբիայի նկատմամբ 2:0 եւ Շվեյցարիայի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակներից հետո Բրազիլիան նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում