20:31  ,  16 նոյեմբերի, 2022

ATP Finals․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության խմբային փուլում երկրորդ հաղթանակը տարավ սերբ Նովակ Ջոկովիչը՝ ապահովելով կիսաեզրափակիչի ուղեգիրը։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոնը «Կարմիր» խմբում մրցեց ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի հետ եւ առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով։ Առաջին տուրում Ջոկովիչը 6:4, 7:6 (7:4) հաշվով հաղթել էր հույն Ստեֆանոս Ցիցիպասին։

Ավելի վաղ «Կանաչ» խմբից կիսաեզրափակիչի ուղեգիր առաջինը նվաճել էր նորվեգացի Կասպեր Ռուուդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով