14:16  ,  16 նոյեմբերի, 2022

19-ամյա Ալկարասը գերազանցել է Ջոկովիչի ռեկորդը

Աշխարհի առաջին ռակետ, 19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը գերազանցել է աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչի ռեկորդը՝ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում ամենացածր դիրքից մեկ մրցաշրջանում առաջին ռակետ դառնալու ցուցանիշով։

Ալկարասն այս մրցաշրջանը սկսել էր 32-րդ տեղում եւ ԱՄՆ-ի բաց առաջնությունում տիտղոսը նվաճելուց հետո դարձել աշխարհի ամենաերիտասարդ առաջին ռակետը։ Նա նաեւ առաջին ռակետի կարգավիճակում տարին ավարտող ամենաերիտասարդ թենիսիստն է պատմության մեջ։

Մեկ մրցաշրջանում առավելագույն առաջընթացով առաջին ռակետ դարձած թենիսիստները

  1. Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 32-րդ տեղից (2022թ․)
  2. Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 12-րդ տեղից (2017թ․)
  3. Էնդի Ռոդիկ (ԱՄՆ)՝ 10-րդ տեղից (2002թ․)
  4. Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 9-րդ տեղից (2016թ․)
  5. Լեյթոն Հյուիթ (Ավստրալիա)՝ 7-րդ տեղից (2000թ․)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով