01:15  ,  28 հոկտեմբերի, 2022

ԵԼ․ Ռոնալդուի գոլը նպաստեց «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակին (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց Տիրասպոլի «Շերիֆին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Աչքի ընկան պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոտը, անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը եւ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով երկրորդն է եւ ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը։

Առաջատարը իսպանական «Ռեալ Սոսիեդադն» է, որը 2:0 հաշվով հաղթեց «Օմոնիային» եւ ունի 15 միավոր։

Եվրոպայի լիգա, 5-րդ տուր, E խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Շերիֆ»՝ 3:0 (տեսանյութ)

Դիոգու Դալոտ, 44, Մարկուս Ռեշֆորդ, 65, Կրիշտիանու Ռոնալդու, 81

«Օմոնիա» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 0:2

Ռոբերտ Նավարո, 45+2, Բրաիս Մենդես, 60

Մրցաշարային դրություն․ «Ռեալ Սոսիեդադ»՝ 15 միավոր, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 12, «Շերիֆ»՝ 3, «Օմոնիա»` 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում