01:15 28 հոկտեմբերի, 2022Եվրոպայի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց Տիրասպոլի «Շերիֆին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։
Աչքի ընկան պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոտը, անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը եւ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
«Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով երկրորդն է եւ ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը։
Առաջատարը իսպանական «Ռեալ Սոսիեդադն» է, որը 2:0 հաշվով հաղթեց «Օմոնիային» եւ ունի 15 միավոր։
Եվրոպայի լիգա, 5-րդ տուր, E խումբ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Շերիֆ»՝ 3:0 (տեսանյութ)
Դիոգու Դալոտ, 44, Մարկուս Ռեշֆորդ, 65, Կրիշտիանու Ռոնալդու, 81
«Օմոնիա» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 0:2
Ռոբերտ Նավարո, 45+2, Բրաիս Մենդես, 60
Մրցաշարային դրություն․ «Ռեալ Սոսիեդադ»՝ 15 միավոր, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 12, «Շերիֆ»՝ 3, «Օմոնիա»` 0:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.