19:07  ,  26 հոկտեմբերի, 2022

ATP-500. Կարեն Խաչանովը պարտվեց երկրորդ շրջանում

Աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 26-րդ ռակետ, բրիտանացի Դենիել Էվանսի հետ եւ պարտություն կրեց 2:6, 2:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 15 րոպե։

Դենիել Էվանսի հաջորդ մրցակիցը կլինի կանադացի Դենիս Շապովալովի եւ ամերիկացի Թեյլոր Ֆրիցի դիմակայության հաղթողը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,3 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով